News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


Ո՛չ ՀՀԿ-ն, ո՛չ Նիկոլ Փաշինյանը չպետք է դնեն նախապայմաններ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 27-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանով՝ հավելելով, որ իրենք բաց են ցանկացած քննարկման համար։

«Մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք, որ խնդիրների բացառապես երկխոսության, բաց օրակարգով, առանց նախապայմանների քննարկման կողմնակից ենք։ Երբ ասում ենք առանց նախապայմանների, նկատի ունենք որ ո՛չ Հանրապետականը՝ ի դեմս Կարեն Կարապետյանի, ո՛չ Նիկոլ Փաշինյանը՝ ի դեմս մեր սիրելի ցուցարարների, չպետք է դնեն նախապայմաններ, եւ չկա հարց, որը չպետք է քննարկվի»,-ասաց նա:

Շարմազանովի խոսքով, իրենք բաց են ցանկացած հարցի քննարկման համար. Մեզ համար փակ օրակարգ չկա։ Բայց ափսոսանքով պետք է նշեմ, որ մեր պառլամենտական գործընկեր Փաշինյանը եւս մեկ անգամ հանդես եկավ նախապայմանով, այս անգամ արդեն ուղիղ եթեր՝ տեսախցիկներով։ Ես կարծում եմ, որ դա ամենաարդյունավետ ճանապարհը չէ, եթե չասեմ, որ դա ամենաանարդյունավետ ճանապարհն է, որովհետեւ ես չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է իշխանությունն ու ընդդիմությունն ուղիղ եթերով խոսեն Հայաստանի ապագայի, Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի, Հայաստանի արտաքին մարտահրավերների մասին, երբ որ մեզ նայում են ոչ միայն ցուցարարները, ոչ միայն իշխանությունն ու ընդդիմությունը, ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ոչ միայն սփյուռքահայությունը, այլ նաեւ ադրբեջանցիներն ու թուրքերը»,-ընդգծեց ԱԺ փոխնախագահը:

«Դուք ինչպե՞ս եք պատկերացնում՝ ուղիղ եթերում գնում են բանակցություններ, հազար ու մի կարեւոր հարցից պետք է խոսեն, եւ Ալիեւն ու Էրդողանն ուղիղ եթերով նայում են։ Դուք դա նորմալ համարո՞ւմ եք, դա արդյունավետ համարո՞ւմ եք»,-ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանի համար թիվ մեկ խնդիրն արտաքին մարտահրավերներն են եւ անվտանգությունը։

«Ես չեմ պատկերացնում որեւէ իշխանություն եւ ընդդիմություն՝ թե՛ Հայաստանում, թե՛ որեւէ այլ երկրում, բայց, մասնավորապես Հայաստանում, ուղիղ եթերում կգնա բանակցությունների, կքննարկի ամեն ինչ, երբ որ մենք ունենք բազմաթիվ խնդիրներ եւ առնվազն երկու հակառակորդ՝ ի դեմս Թուրքիայի եւ Ադրբեջանի։ Ես եւս մեկ անգամ կոչ եմ անում բոլոր կողմերին, պահպանել սառնասրտություն, չդնել նախապայմաններ, եւ ամեն ինչը լուծել սահմանադրական ճանապարհով՝ օրենքների շրջանակներում»,-իր խոսքն ամփոփեց Շարմազանովը՝ կոչ անելով բոլոր կողմերին պահպանել սառնասրտություն, չդնել նախապայմաններ եւ ամեն ինչը լուծել սահմանադրական ճանապարհով, օրենքների շրջանակներում:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման 11 օր տեւած բողոքի ակցիաներից հետո, ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել:

Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 25-ին իշխանությունների հետ շարունակելու են բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման շուրջ, սակայն ապրիլի 24-ի երեկոյան պարզ դարձավ, որ հանդիպումը չի կայանա: Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Փաշինյանը միակողմանի նոր պահանջներ է առաջադրել:

Արդեն երեկ՝ ապրիլի 26-ին, Փաշինյանը Կարեն Կարապետյանին կրկին հրավիրել էր ապրիլի 27-ին, ժամը 12-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում՝ սկսելու բանակցությունների երկրորդ փուլը՝ լրատվամիջոցների ներկայությամբ:

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյաննն այսօր հայտարարել է, որ Կարեն Կարապետյանն անհեռանկարային է համարում Նիկոլ Փաշինյանի հետ «բանակցությունները»՝ մերժելով հանդիպումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ