Թուրքիայում 2016 թվականի հուլիսին հեղաշրջման փորձից հետո Հունաստան փախած ութ թուրք զինվորներից մեկը անցյալ շաբաթ դատական որոշմամբ ազատ արձակվելուց հետո տեղափոխվել է «գաղտնի վայր»: Զինվորական օդաչուի անվտանգության մտավախության ֆոնին, խիստ պահպանություն կիրականացվի, հաղորդում է Ekathimerini-ն:
Սպասվում է, որ մայիսին պետք է բոլոր 8 թուրք զինվորականների ապաստանի տրամադրման վերաբերյալ որոշում կայացվի: Անկարան պահանջում է զինվորականների արտահանձնումը՝ նրանց մեղադրելով քարոզիչ Ֆեթուլա Գյուլենի հետ կապերի մեջ: Թուրքական իշխանություններն արդեն մի քանի ամիս պահում են իրենց տարածքում պատահմամբ հայտնված երկու հույն զինվորներին, որոնց ցանկանում են թուրք զինվորկանների հետ փոխանակել: