News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը հայ խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ԱԺ պատգամավորՆիկոլ Փաշինյանին՝ ասել է, որ լսել է նրա ելույթը RBK հեռուստաալիքով, որտեղ նա հիմարություններ էր դուրս տալիս, եւ հասկացել է, որ նրան իշխանություն չի կարելի վստահել: «Этот дурачок никогда не станет премьер-министром»,- ասել է Ռիժկովը:

Պատվիրակության անդամ Չեռնենկոն փորձել է բացատրել, որ ասվածի մեջ վիրավորանք չկա, քանի որ ռուսական հեքիաթների հերոս Иванушка-дурачок-ն այնքան էլ վատ կերպար չէ:

Երեկ ԱԺ-ում տեղի է ունեցել Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համատեղ նիստը, որին մասնակցել են հայկական կողմից ՀՀԿ խմբակցությունից Հերմինե Նաղդալյանը, Արտաշես Գեղամյանը և Հայկ Բաբուխանյանը, «Ծառուկյան» դաշինքից Նաիրա Զոհրաբյանը և Միքայել Մելքումյանը, և «Ելք» դաշինքից Էդմոն Մարուքյանը: Ռուսական կողմից պատվիրակության ղեկավար Նիկոլայ Ռիժկովը և էլի մի քանի պատգամավորներ:

Մասնավորապես, Ռիժկովը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանում Մայդանի կրկնություն թույլ չի տա: Այդ նիստին ներկա Միքայել Մելքումյանը, Էդմոն Մարուքյանը և Նաիրա Զոհրաբյանը հակադարձել են ռուսական կողմին, հայտարարելով, որ իրենց համար անթույլատրելի է իրենց գործընկերոջ հասցեին հնչող վիրավորանքները: Էդմոն Մարուքյանը ասել է, որ ռուս պատգամավորները պատկերացում չունեն, թե ինչ է կատարվում Հայաստանում, կտրված են իրականությունից, և իրենց պատկերացումները փորձում են ներկայացնել իրականության տեղ:

Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ սա Մայդան չէ, որովհետև համազգային շարժումը չունի արտաքին քաղաքական ենթատեքստ, այն ուղղված է երկրում տիրող անարդարության և կոռուպցիայի դեմ: Այնուհետեւ պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Էդմոն Մարուքյանը և Նաիրա Զոհրաբյանը ի նշան բողոքի լքել են նիստի դահլիճը:

Նկատենք, որ ի տարբերություն նրանց, ՀՀԿ խմբակցության պատգամավորներն իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել ռուսական պատվիրակության ղեկավարին:

Մասնավորապես, Հայկ Բաբուխանյանն ասել է, որ Հայաստանում տեղի է ունենում հակասահմանադրական հեղաշրջում, և իր գոհունակությունն է հայտնել ՌԴ նախագահ Պուտինի հայտարարության կապակցությամբ, որով նա իր աջակցությունն է հայտնել խորհրդարանական մեծամասնությանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ