News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ տիեզերական գործակալությունը (NASA) փակել է Resource Prospector սարքի մշակման ծրագիրը, որը նախատեսվում էր ուղարկել Լուսին Երկրի բնական արբանյակի բեւեռները ուսումնասիրելու նպատակով, հայտնում է The Verge-ը։ Այս մասին պարբերականին հայտնել է Կենտրոնական Ֆլորիդայի համալսարանի գիտնական Ֆիլ Մետցգերը, որն աշխատում էր Resource Prospector-ի վրա։

Նա հավելել է, որ գործակալությունը Լուսնի մակերեւույթ այլ առաքելություններ ուղարկելու ծրագրեր չի մշակում։ Մետցգերը պարզաբանել է, որ սկզբում սարքի մշակումն իրականացվում էր տիեզերք մարդկանց թռիչքների ծրագրի շրջանակներում հատկացված միջոցների հաշվին, սակայն հետագայում այն փոխանցել են գիտական առաքելություններով զբաղվող դեպարտամենտին։ Գիտնականի խոսքով՝ նախագիծը կարող էր կասեցվել այն պատճառով, որ դրա նպատակն ու խնդիրները չեն համընկնում այդ դեպարտամենտի առաջնահերթություններին։

The Verge-ի փոխանցմամբ՝ NASA-ի ստորաբաժանումները զբաղվում են կառավարվող թռիչքների ծրագրերով, մշակում են գերծանր Space Launch System հրթիռ-կրիչը, որի վրա ծախսվում է տարեկան բյուջեի զգալի հատվածը, ուստի հնարավոր է, որ  Resource Prospector նախագիծը փոխանցվել է գիտական դեպարտամենտ միջոցներ ազատելու համար։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ