Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները մտադիր են Սիրիայի հարցով Աստանայի գործընթացի շրջանակում արագորեն համաձայնեցնել հետագա գործողությունները: Թուրքիայի եւ Իրանի ԱԳ նախարարներ Մեւլութ Չավուշօղլուի եւ Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՏԱՍՍ-ը:
«Մենք համաձայնեցինք կազմակերպել այս արտահերթ հանդիպումը ԱԳ նախարարների մակարդակով, որպեսզի քննարկենք Սիրիայում եւ այդ երկրի շուրջ ստեղծված բարդ իրադրությունը: Անհրաժեշտ ենք համարում հնարավորինս արագ համաձայնեցնել կոլեկտիվ միջոցառումները՝ մեր կողմից ավելի քան մեկ տարի առաջ ստեղծված Աստանայի ձեւաչափի շրջանակում»,- հայտարարել է Լավրովը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանն «անկեղծորեն» շահագրգռված են, որպեսզի Սիրիան միասնական պետություն մնա: