News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ավիահարվածները միջազգային իրավունքի խախտում են և երկրում կարգավորման հեռանկարին լուրջ վնաս հասցրեցին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի եւ Իրանի իր գործընկերների հետ եռակողմ հանդիպման ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մինչ մենք ձեզ հետ ստեղծում ու կառուցում ենք, մեր մյուս գործընկերներից ոմանք փորձում են խաթարել մեր համատեղ կառուցողական ջանքների արդյունքները»,-ասել է Լավրովը։

«Այսօր մենք․․․նաև շեշտել ենք Սիրիան էթնո-դավանաբանական գծով բաժանելու փորձերի բացարձակ անթույլատրելիությունը»,-հավելել է ՌԴ ԱԳ նախարարը։

Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆն էլ իր հերթին հայտարարել է, որ Սիրիայում օտարերկրյա ներխուժումները ավելի են լարում իրավիճակը, իսկ ԱՄՆ գործողությունները ՍԻրիայում ափսոսանք են առաջացնում։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ