Ապրիլի 29-ին ժամանակ առ ժամանակ, 30-ի կեսօրից հետո հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Մայիսի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 29-ին 2-4 աստիճանով կնվազի, մայիսի 1-3-ը՝ 3-4 աստիճանով կբարձրանա:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում ապրիլի 29-ին եւ 30-ի կեսօրից հետո սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, մայիսի 1-3-ը՝ առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +11+13, ցերեկը՝ +20+22 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +12+16,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +12+16,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +10+13, ցերեկը` +18+20,

Գեղարքունիքում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +12+16,

Լոռիում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +13+18,

Տավուշում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +16+20,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +12+16,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +11+14, ցերեկը` +19+21,

Արարատում՝ գիշերը`+11+14, ցերեկը` +20+22,

Արմավիրում՝ գիշերը` +11+14, ցերեկը` +20+22,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +12+16,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +11+14, ցերեկը` +20+22,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +18+21,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +12+16,

Արցախում՝ գիշերը` +9+12, ցերեկը՝ +15+18: