News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն ուշադիր հետեւում է եւ, անկասկած, հարգում է Հայաստանում յուրաքանչյուր օրինական ընտրություն։ Այս մասին ապրիլի 28-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։

«Մենք գիտենք ըստ սահմանադրության ինչպես պետք է ընտրությունն կատարվի, եւ հույս ունենք որ ամեն ինչ այդպես էլ կլինի»,-նշել է Զատուլինը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանն անտարբեր չի կարող մնալ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին․ «Մենք բացարձակապես մտադիր չենք որեւէ կերպ միջամտել այն հարցում, թե ով է լավը, ով՝ վատը, դա մեր գործառույթը չէ եւ չի համապատասխանում մեր դերին։ Մենք մտահոգ ենք, որ ՌԴ դաշնակից երկրում, երկրում, որի հետ կապված ենք ՀԱՊԿ պայմանագրով, որտեղ գլխավոր ներդրող ենք, որտեղ մեր զինծառայողներն են, մի երկրում, որտեղ առաջին շաբաթը չէ, որ լուրջ իրադարձություններ են տեղի ունենում: «Մենք դրանով անհանգստացած ենք եւ ժամանել ենք Հայաստան»,-նշել է Զատուլինը։

Պատվիրակության անդամները հանդիպել են ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանի, խմբակցությունների ներկայացուցիչների հետ։ Այսօր պատրաստվում են հանդիպել վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ։ «Կարեն Կարապետյանին Ռուսաստանում շատերն են ճանաչում եւ բարձր են գնահատում որպես մի մարդու, որն ունակ է լուծել տնտեսական հարցերը։ Նա, որքանով ինձ հայտնի է, վատ վարկանիշ չունի Հայաստանում»,-նշել է նա՝ հավելելով, որ հանդիպման նպատակն է սատարել մեկին, ով հիմա պետք է որպես վարչապետի պաշտոնակատար կարգուկանոնը հսկի երկրում։ «Անկեղծորեն մտահոգվում եմ եւ հույս ունեմ, որ ելքը կգտնվի իրավական-սահմանադրական դաշտում»,-շեշտել է Զատուլինը։

Առաջիկա ընտրությունների համատեքստում Զատուլինը հիշեցրել է, որ չպիտի բացառել, որ Նիկոլ Փաշինյանից ու Կարեն կարապետյանից բացի այլ թեկնածուներ էլ կլինեն, օրինակ՝ պարոն Ծառուկյանը, որը եւս հնարավոր է։ «Ես կարծում եմ, որ մենք բոլորս հետաքրքրված ենք, որ ամեն ինչ անցնի սահմանադրական կարգով եւ խորհրդարանի պատերի ներսում, եւ Ռուսաստանը շատ ուշադիր հետեւելու է դրան: Եվ ես վստահ չեմ, բայց, եթե ինչ-որ մեկը, կարեւոր չէ թե ով, փորձի ուժով այդ գործընթացը փոխել, Ռուսաստանը միանշանակորեն չի ճանաչի դա: Մենք ստիպված կլինենք անցնել դե ֆակտո հարաբերությունների։ Դա սպառնալիք է, դա է բացատրությունը։ Սա իմ անձնական կարծիքն է»,-նշել է նա։

Միաժամանակ նա հավելել է, որ երեկ կայացած հանդիպման ժամանակ օրինականության մասին խոսել է ԱԺ խոսնակի հետ․ «Նա հավաստիացրեց, որ ամեն ինչ կանի, որ օրենքի շրջանակներում ամեն ինչ լինի։ Ով էլ հաղթի, նա առաջինը կշոնրհավորի։ . Ռուսաստանը կաշխատի նոր կառավարության հետ իր պարտավորություններից ելնելով եւ կակնկալի Հայաստանի նոր կառավարության փոխադարձությունը»,-հայտնել է Զատուլինը։

Պարզաբանող հարցին, թե ինչ նկատի ունի դե ֆակտո հարաբերությունների ներքո, Զատուլինը նշել է, որ հարցն այստեղ այն է, թե արդյոք կարելի է կառավարությունն համարել օրինական, եթե այն անօրինական ճանապարհով է եկել իշխանության։

Զատուլինը հիշեցրել է նաեւ Հայաստանի բոլոր բնակիչների իրավունքների պահպանման անհրաժեշտության մասին։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ