Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ոգեշնչված է ԱՄՆ-ի՝ Իրանի միջուկային հավակնությունները եւ տարածաշրջանային ընդլայնման դեմ ուղղված լայնածավալ քարոզարշավը գլխավորելու եւ դրան աջակցելու պատրաստակամությամբ, որը «աշխարհին ուղղված մեծագույն սպառնալիք է անվանել», հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նեթանյահուն կիրակի օրը Թել-Ավիվում հանդիպել է ԱՄՆ նոր պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, ով հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմն «համապարփակ իրանական ռազմավարություն» է մշակել, որը հաշվի է առնում ոչ միայն Թեհրանի միջուկային ծրագիրը, այլեւ՝ «ոչ միջուկային» սպառնալիքները դրա կողմից, այդ թվում՝ ներկայությունը Սիրիայում:
«Իրանին կանգնեցնել է պետք, հարկավոր է կանգնեցնել Իրանի՝ ատոմային ռումբի նկատմամբ ձգտումը, անհրաժեշտ է դադարեցնել նրա ագրեսիան: Մենք մտադիր ենք դա միասին անել: Ես հերթական անգամ չափազանց ոգեշնչված եմ այն ամուր աջակցությամբ, որ ԱՄՆ-ն ցուցաբերում է Իսրայելին եւ այս ընդհանուր քարոզարշավին, որը ենթադրում է նաեւ բազմաթիվ այլ երկրների մասնակցությունը»,- բանակցություններից հետո հայտարարել է Նեթանյահուն:
Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























