News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ այսօր՝ ապրիլի 30-ին, ժամը 02։35-ի սահմաններում Մասիս քաղաքի տարածքում ավտոմեքենայի հարվածի հետեւանքով վնասվել է միջին ճնշման գազատարը։

Ընկերությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով դադարեցվել է Սիփանիկ, Նորամարգ եւ Սիս գյուղերի գազասպառողների գազամատակարարումը։

Վերը նշված համայնքների գազամատակարարումը կվերականգնվի վթարավերականգնման աշխատանքների ավարտից անմիջապես հետո։

Տպել
Ամենաշատ