News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Ընդդիմադիր շարժման առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 30-ին, Ազգային ժողովում հանդիպելու է խորհրդարանական բոլոր ուժերի, այդ թվում՝ ՀՀԿ խմբակցության հետ։

Այս պահին ավարտվել է «Ելք» խմբակցության հետ հանդիպումը, որի ժամանակ վարչապետի թեկնածու է առաջադրվել Նիկոլ Փաշինյանը: Նա պատասխանում է լրագրողների հարցերին:

Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում Փաշինյանը նշել է, թե շատ կարեւոր աշխատանք ունի ԱԺ-ում։ «Պիտի հանդիպում ունենամ խորհրդարանական բոլոր խմբակցությունների հետ, որ օրվա վերջում կարողանամ տեղեկատվություն տալ, որ ձեր առաջադրած թեկնածուի ընտրությունը մայիսի 1-ին վարչապետի պաշտոնում երաշխավորված է»,- նշել է նա։

Փաշինյանը նկատել է, որ ապրիլի 30-ին նորից դադար են վերցնում եւ քաղաքացիական անհնազանդության որեւէ գործողություն չեն իրականացնում։ «Կոչ եմ անում այս պահից սկսած դադարեցնել նաեւ հանրապետական պատգամավորների հեռախոսային հաղորդագրությունների եւ զանգերի միջոցով կոնտակտի դուրս գալը եւ պահանջներ դնելը։ Նախնական պայմանավորվածության համաձայն, ես վաղը հանդիպելու եմ նրանց որպես վարչապետի թեկնածու, որ օրակարգը ի վերջ ամբողջական քննարկենք»,- նշել է Փաշինյանը։

Ապրիլի 30-ին, ժամը 17-ին նա գալու է Գարեգին Նժդեհի հրապարակ։ «Այնտեղից երթով գալիս ենք Հանրապետության հրապարակ եւ ես պատմում եմ բանակցությունների արդյունքների մասին։ Եւ միասին որոշում ենք մեր հետագա անելիքները՝ կախված իրավիճակից»,- նշել է նա։

Իսկ մայիսի 1-ից, առավոտյան ժամը 8-ից հավաքվում են Հանրապետության հրապարակում։

Հանրահավաքից հետո հրապարակում համերգ է մեկնարկել։

Հիշեցնենք, որ վարչապետի ընտրության հարցը ԱԺ-ն քննարկելու է մայիսի 1-ի հատուկ նիստում: ՀՀԿ խմբակցությունն արդեն հայտարարել է, որ վարչապետի թեկնածու չի առաջադրելու: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ ՝ եթե խորհրդարանում ներկայացված մյուս 3 քաղաքական ուժերը մեկ թեկնածուով հանդես գան, Հանրապետական խմբակցությունը չի խոչընդոտի, որ մայիսի 1-ին Հայաստանն ունենա վարչապետ։ «Ելք»-ը հայտարարել է, որ մտադիր է առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: ՀՅԴ-ն առաջարկել է բոլոր խմբակցություններին վարչապետի միասնական թեկնածու առաջադրել Նիկոլ Փաշինյանին, իսկ «Ծառուկյան» դաշինքը որոշել է սատարել «ժողովրդի թեկնածուին»:

Նշենք, որ ԱԺ-ում ՀՀԿ-ն ունի 58 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք»-ը՝ 9, ՀՅԴ-ն 7 մանդատ: Վարչապետի ընտրության համար անհրաժեշտ է 53 ձայն:

«Ելք»-ը վարչապետի պաշտոնում առաջադրեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը (ֆոտո)

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ