Մայիսի 1-2-ը եւ 3-ի գիշերը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար 4-6 աստիճանով կբարձրանա:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում մայիսի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +9+11, ցերեկը՝ +21+23 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +1+6, ցերեկը` +14+18,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +1+6, ցերեկը` +14+18,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +8+11, ցերեկը` +20+22,

Գեղարքունիքում՝ գիշերը` +1+6, ցերեկը` +14+18,

Լոռիում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +15+20,

Տավուշում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +18+23,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +1+6, ցերեկը` +14+18,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +9+11, ցերեկը` +21+23,

Արարատում՝ գիշերը`+8+11, ցերեկը` +22+24,

Արմավիրում՝ գիշերը` +8+11, ցերեկը` +22+24,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +1+6, ցերեկը` +14+18,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +8+11, ցերեկը` +22+24,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +18+23,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +13+18,

Արցախում՝ գիշերը` +7+10, ցերեկը՝ +16+20: