News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն այսօր՝ ապրիլի 30-ին, խորհրդարանում ՀՀԿ-Փաշինյան հանդիպմանը բարձրացրեց «Նաիրիտ» գործարանի վերագործարկման հարցը:

«Գաղտնիք չէ, որ շարժման հիմքում կան սոցիալական արմատներ, ժողովրդին հուզում է, թե երբ են իրենք լավ ապրելու: Դուք բազմիցս հնչեցրել եք աշխատատեղերի ստեղծման, արտադրություններ ստեղծելու հարցերը: Այս շարժման պատճառով տնտեսությունը 2 ամսով հետ է ընկնում: Եվ ե՞րբ է աշխատելու «Նաիրիտ» գործարանը»,- վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին դիմեց Գագիկ Մելիքյանը:

Փաշինյանը նշեց, որ «Նաիրիտի» վերաբերյալ հարցին չի կարող պատասխանել, քանի որ փորձագիտական մակարդակով չի տիրապետում այդ խնդրին: Անդրադառնալով տնտեսության վերաբերյալ Գագիկ Մելիքյանի կանխատեսումներին՝ Փաշինյանը նշեց. «Երբ արդարության եւ օրենքի առաջ բոլորի հավասարության պայմաններն ապահովեն, ապա համոզված եմ, որ Հայաստանում լրջագույն ներդրումներ են արվելու առաջին հերթին հայկական շրջանակներից: Բաց թողնված ամեն օրը շատ արագ կփոխհատուցվի»:

ՀՀԿ խմբակցության քարտուղարը, սակայն, չհամաձայնվեց. «Առաջիկա 7-8 տարիներին ժողովուրդը լավ ապրելու մասին չպետք է մտածի»: Փաշինյանն էլ հորդորեց հուսահատություն չսերմանել. «Եթե մինչեւ հիմա չի հաջողվել մի բան, չի նշանակում, որ չի հաջողվելու նաեւ սրանից հետո: ՀՀ տնտեսության զարգացման հիմնական խոչընդոտը արդարության եւ օրենքի իշխանության բացակայությունն է: Դրանք հաստատելու դեպքում կապահովվի Հայաստանի կայուն զարգացումը: Վայրկյան անգամ չեմ կասկածում, որ տեսնելու ենք շատ լուրջ արդյունքներ: Փոխվել է մարդկանց տրամադրությունը, երկրի տրամադրությունը, ապրելու արարելու, աշխատելու տրամադրությունը կկանխորոշի հետագա զարգացումը: Համոզված եմ, որ արագ դրական փոփոխություններ են լինելու»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ