News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը


Եթե կայուն մեծամասնությունը ձեզ ձայն չտա, դուք չեք դառնա վարչապետ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, ԱԺ-ում ՀՀԿ նիստում դիմելով վարչապետի թեկնածու, «Ելք» խմբակցության ղեկավա Նիկոլ Փաշինյանին, նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը:

«Այս օրերին դուք բավականին ցեխ շպրտեցիք կայուն մեծամասնության վրա: Եթե ընդունենք, որ կայուն մեծամասնությունը ձեզ ձայն է տալիս, դուք աշխատելու եք մի ԱԺ-ի հետ, որը չունի ընդդիմություն: Առանց ընդդիմության ինչպե՞ս եք պատրաստվում աշխատել»,-հարց ուղղեց Մարգարիտ Եսայանը:

Ի պատասխան Փաշինյանը նշեց. «Ես չէի շտապի եզրակացնել, որ աշխատելու եմ մի խորհրդարանի հետ, որտեղ չկա ընդդիմություն: Կապրենք, կտեսնենք, կա ընդդիմություն, թե չկա»:

Մարգարիտ Եսայանը նաեւ հարցրեց. «Դուք ասացիք, որ ագրեսիվ հարաբերությունների պայմաններում խաղաղություն լինել չի կարող: Ուզում եմ ասել, որ սոցիալական ցանցերում ձեր կողմնակիցների մի խմբի կողմից եղավ ագրեսիվ պահվածք, որի վերաբերյալ դուք կարծիք չարտահայտեցիք: Որոշ ժամանակ հետո նույն բառապաշարով ձեզ են հակադարձելու»:

Փաշինյանը նախ հիշեցրեց, որ չի եկել որեւէ մեկին որեւէ բան խնդրելու. «Ես եկել եմ, որ արձանագրենք քաղաքական իրավիճակը եւ գտնենք լուծում: Ինչ վերաբերում է ագրեսիվությանը, մենք ասել ենք, որ մեր շարժումը ոչ բռնի շարժում է, մենք չենք քաջալերել որեւէ ագրեսիվություն, կոչ ենք արել մեր կողմնակիցներին լինել մաքսիմալ հանդուրժող ու զուսպ: Հայհոյախոսությունը չի կարող ողջունվել մեր կողմից»:

Հարցին, թե երբ սկսեց շարժումը, մտածո՞ւմ էր վարչապետ դառնալու մասին, Փաշինյանն արձագանքեց. «Ես շարժումն սկսելով ինձ հաշիվ եմ տվել որ կրում եմ որոշակի պատասխանատվություն եւ հայտարարել եմ, որ պատրաստ եմ կրել ցանկացած պատասխանատվություն՝ անկախ նրանից դա կլինի քրեական պատասխանատվություն, թե ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու պատասխանատվություն»:

Սրան արձագանքեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը. «Մի արեք քայլեր, որոնք արժանի լինեն քրեական պատասխանատվության»:

«Դուք ունեի՞ք խոսքի ազատություն». Բաբլոյան – Փաշինյան բլից հարցուպատասխանը՝ ԱԺ-ում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ