News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ապրիլի 29-ին Շյաուլյայի Սբ. Պետրոսի եւ Պողոսի անվան մայր տաճարում Շյաուլյայի եպիսկոպոս Եվգենյուս Բարտուլիսի կողմից մատուցվեց Սուրբ պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին:

Պատարագին, որը նախաձեռնվել էր Լիտվայում ՀՀ դեսպանության կողմից, մասնակցում էին Շյաուլյայի հարյուրավոր բնակիչներ, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ:

Եպիսկոպոս Բարտուլիսն իր խոսքում անդրադարձավ պատմական փաստերի՝ ընդգծելով, որ Հայոց ցեղասպանության ոճրագործության իրագործման հրամանն արձակվել է Օսմանյան կայսրության կառավարության կողմից ու այն եղել է կանխամտածված եւ ծրագրված հանցանք: Եպիսկոպոսն անդրադարձավ Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման ավանդույթին՝ որպես յուրահատուկ խորհրդանիշ հիշատակելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում վառվող անմար կրակը:

Պատարագի ընթացքում ելույթ ունեցավ Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, ով ներկայացրեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշ փաստեր՝ ընդգծելով, որ Վատիկանի գաղտնի փաստաթղթերի հրապարակումը նոր հնարավորություններ է ընձեռել Հայոց ցեղասպանության հետազոտության համար:

Դեսպանն անդրադարձավ Հռոմի Պապ Բենեդիկտոս XV-ի, կաթոլիկ հոգեւորականներ Անջելո Դոլչիի, Մայքլ Լիբլի գրագրությանը եւ նշեց, որ ցեղասպանության ժամանակ սպանվեցին 48 եպիսկոպոսներ, 4500 հոգեւորականներ, հայ կաթոլիկների 87% -ը բնաջնջվեց, 2200 եկեղեցիներ թալանվեցին կամ ոչնչացվեցին: Եզրափակելով իր խոսքը, դեսպանը նշեց, որ դա հանցանք էր ոչ միայն մարդկության, այլ նաեւ քաղաքակրթության դեմ: Արարողության ավարտին հնչեց հայկական հոգեւոր երաժշտություն:

Նույն օրը եպիսկոպոսարանի հարակից տարածքում բացվեց «Արմենպրես» լրատվական գործակալության հետ միասին դեսպանության կողմից կազմակերպած հայկական միջնադարյան եկեղեցիների ֆոտո-ցուցահանդեսը, որը գործելու է մեկ ամիս։ Ցուցադրության են ներկայացվել 8-15-րդ դարերի հայկական եկեղեցիների շուրջ երեք տասնյակ լուսանկարներ, որոնք կատարվել են «Արմենպրես» գործակալության կողմից իր շուրջ մեկդարյա գործունեության ընթացքում:

Շյաուլյայի տաճարում, ինչպես նաեւ նույն օրը՝ ավելի վաղ, Շյաուլյաի լիտվական «Խաչերի սար» կոչվող սրբավայրում Բալթյան երկրներում Հայոց առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Խոսրով Ստեփանյանը հանդես եկավ աղոթքով:

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագություններն ու դրանց տված դասերը և թուրքական կառավարությանը…
Անթիլիասում կկայանա «Ցեղասպանություն և Արցախ» միջազգային համաժողով՝ Հայաստանից ու աշխարհից գիտնականների մասնակցությամբ
Ապրիլի 20-22-ը Անթիլիասում  Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի կողմից..
Ամենաշատ