News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 21
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցելությունը Կիպրոս անցել է բարձր մակարդակի վրա եւ դրա մասին փաստում են ձեռք բերված երկկողմանի համաձայնագրերը, որոնք ապացույցն են երկու պետությունների միջեւ բարձր աստիճանի փոխըմբռնման:

NEWS. am-ի թղթակցի հետ զրուցում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Նա հատկապես ուշադրությունը հրավիրեց երկու պետությունների  միջեւ ստորագրված երկկողմ հարաբերությունների մասին հռչակագրի վրա:

«Հատկանշական է հատկապես ղարաբաղյան խնդրին վերաբերող դրույթները: Շատ կարեւոր  է, որ այդպիսի երկիրը, ինչպիսին Կիպրոսն է, որը նաեւ Եվրամիության անդամ է, ղարաբաղյան հարցում ունի այդքան հավասարակշռված դիրքորոշում` ԼՂՀ վերջնական կարգավիճակի հարցում ուշադրությունը կենտրոնացնելով ազգի  կամարտահայտության սկզբունքի վրա, որը կունենա պարտադիր իրավական ուժ»,-հայտարարել է Շարմազանովը` նշելով, որ հենց այդ սկզբունքը հռչակագրում առանձին նշված է:

Նրա խոսքով, երկու երկրների միջեւ ձեռք բերված համաձայանգիրը, ինչպես նաեւ Կիպրոսի օբյեկտիվ դիրքորոշումը ԼՂՀ հարցում, երկկողմ հարաբերությունները որակական նոր մակարդակի վրա են դուրս բերում:

Նշենք, որ համատեղ հռչակագրում մասնավորապես նշվում է , որ Կիպրոսը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ ղարաբաղյան հարցը կարգավորել  Հելսինկյան եզրափակիչ ակտի եւ ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա՝ ըստ որի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կորոշվի ազգերի կամահարտության միջոցով, որը կունենա պարտադր իրավական ուժ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միրզոյանը, Լավրովն ու Բայրամովը հանդիպել են. քննարկվել են ԼՂ հակամարտությանն առնչվող խնդիրներ
Հանդիպումը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ…
«Ժողովուրդ». ՀՀ իշխանություններն Արցախի մասով նոր թեզ են առաջ տանում
Իրականում գոյություն ունեն բազմաթիվ միջգերատեսչական համաձայնագրեր ու պայմանագրեր Հայաստանի եւ Արցախի միջեւ` տարբեր ֆինանսական...
Արցախցի ճարտարապետ․ Ադրբեջանի հետ հնարավոր չէ համագործակցել մշակութային ոլորտում
Դրա օրինակ է Նախիջեւանում խաչքարների ավերումը․․․
Մարկեդոնով. 2008-ի մարտից հետո Հայաստանում զարգացավ Ղարաբաղի` որպես բեռի ընկալումը
«Եթե հասարակությունը պատրաստ է դեմ գնալ առաջնորդներին, ապա գնում է...
Փաշինյանը խոստովանեց, որ դեռեւս 2018թ․ կարող էր բացահայտել Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացի բովանդակությունը
Բանակցային գործընթացի բովանդակության բացահայտումը կհանգեցներ միջազգային սկանդալի․․․
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին
Կողմերը բարձր են գնահատել Մինսկի խմբի համանախագահության ջանքերը…
Ամենաշատ