News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Իրանի հետ միջուկային գործարքը հիմնված է ստի վրա, քանի որ ստորագրման ժամանակ Թեհրանը չբացահայտեց իր ծրագրի բոլոր մանրամասները: Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ ապրիլի 30-ին տեսաուղերձում ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:

Նա Իրանին մեղադրել է միջուկային զենքի արխիվները թաքցնելու մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«2017-ին Իրանը թաքցրել էր միջուկային զենքի վերաբերյալ  արխիվները,-ասել է նա: Իրանը ստում է, որ երբեք չի ունեցել միջուկային զենքի ստեղծման ծրագիր»:

«Իրանի հետ միջուկային գործարքը հիմնված է ստի վրա», - ասել է վարչապետը:

Նա նաեւ հայտարարել է, որ իսրայելական հետախուզությունը հայտնաբերել է «բազմաթիվ նյութեր, 100 հազար ֆայլեր, որոնք ապացուցում են, որ նրանք ստում են» միջուկային զենքի ստեղծման ծրագրի կապակցությամբ:

 «Այս փաստերը համոզիչ ապացուցում են, որ Իրանը ստել է, որ երբեք չի ունեցել ռազմամիջուկային ծրագիր», — ասել է նա:

Նրա խոսքով՝ մի քանի շաբաթ առաջ իսրայելական հետախուզությունը հայտնաբերել է «բազմաթիվ նյութեր, այդ թվում 55 հազար տեքստային փաստաթղթեր, որոնք ապացուցում են Իրանի մոտ այսպես կոչված «Ամադ» նախագծի գոյությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ