Փարիզում մայիսմեկյան ցույցի ժամանակ ձախ արմատական «Սեւ բլոկ» շարժման ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ բախում է տեղի ունեցել: RFI- ն հաղորդում է, որ «Սեւ բլոկից» մոտ 200 մարդ ձերբակալվել է:
Ծածկված դեմքերով, սեւ հագուստներով մոտ 1200 երիտասարդներ «Մոլոտովի կոկտեյլ» եւ այլ առարկաներ են նետել ոստիկանների վրա: Ցուցարարներն իրենց ճանապարհին կոտրել են խանութների եւ բանկերի ցուցափեղկերը, այրել աղբամանները:
AFP-ի հաղորդմամբ՝ դյուրավառ նյութն ընկել է «ՄաքԴոնալդսի» ռեստորաններից մեկում:
Իրավապահ ուժերը ի պատասխան արցունքաբեր գազ եւ ձայնային նռնակներ են կիրառել:
Բախումների սկսվելուց հետո ոստիկանությունը խնդրել է արհմիության ակցիայի կազմակերպիչներին փոխել երթուղին:
Ներքին գործերի նախարար Ժերար Կոլոնը դատապարտել է ակտիվիստների կողմից բռնության կիրառումը: Ցուցարարների նկատմամբ բռնության դատապարտումով հանդես է եկել ծայրահեղ ձախերի առաջնորդ Ժան Լյուկ Մելանշոնը:




























