News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարություն է տարածել Ստամբուլի Քադըքյոյի շրջանի հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու դեմ իրականացված ռասիստական հարձակման հետ կապված։

Թուրքիայի ՆԳ նախարարության Twitterժի էջով ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, թե դեպքի հետ կապված հեռախոսազրույց է ունեցել Պոլսո հայոց փոխպատրիարք, արք․ Արամ Աթեշյանի եւ Սուրբ Թագավոր եկեղեցու հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Բուքուջույանի հետ։

«Սուրբ Թագավոր եկեղեցու դեմ հարձակումն անընդունելի է։ Մենք ամեն ինչ անելու ենք հայտնաբերելու եւ պատժելու հարձակումն իրականացնողներին»,-ասել է Թուրքիայի ՆԳ նախարարը։

Նշենք, որ Ստամբուլի Քադըքյոյի Սուրբ Թագավոր եկեղեցու դիմաց անհայտ անձը կամ անձիք աղբ են թափել եւ գրել․ «Էրզրում․ Սա մեր հայրենիքն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ