News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հորդորում եմ դադարեցնել Ազգային ժողովի պատգամավորների բնակարանների ապօրինի շրջափակումը: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Հայտարարությունում ասվում է.

«Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին եւ հատկապես այսօր Ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ իրականացվում է աղաղակող ապօրինություններ, ինչի հետեւանքով խաթարվում է Ազգային ժողովի բնականոն գործունեությունը։

Հորդորում եմ ցուցաբերել զսպվածություն, հրաժարվել՝ սոցիալական ցանցերում, փողոցներում եւ հանրային այլ վայրերում Ազգային ժողովի պատգամավորների հասցեին վիրավորանքներ եւ սպառնալիքներ հնչեցնելուց, դադարեցնել Ազգային ժողովի պատգամավորների հեռախոսահամարների եւ հասցեների հրապարակումը։

Հորդորում եմ դադարեցնել Ազգային ժողովի պատգամավորների բնակարանների ապօրինի շրջափակումը, ձեռնպահ մնալ Ազգային ժողովի պատգամավորների անձնական կյանքի միջամտություններից։ Նմանատիպ գործողությունները չեն կարող հանգեցնել որեւէ դրական տեղաշարժի, չեն կարող տեւական ժամանակ հանդուրժվել պետական մարմինների եւ մեր քաղաքացիների կողմից:

Մեկ անգամ եւս հորդորում եմ մեր բոլոր քաղաքացիններին եւ հատկապես երիտասարդությանը ցուցաբերել ողջախոհություն, զսպվածություն եւ հանդուրժողականություն»:

Ազգային ժողովում նիստը չի կայանում. քվորում չկա. «Ծառուկյան» խմբակցությունը բոյկոտ է հայտարարել

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ