Այս փուլում վարչապետի թեկնածու պիտի առաջադրի պատգամավորների 1/3-ը։ Այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտնել է շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
«Այսինքն, 35 պատգամավորի ստորագրություն է հարկավոր վարչապետի թեկնածու առաջադրվելու համար։ Քիչ առաջ հանդիպում ունեացա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, խոսակցություն ուենցա ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ։ Ես վաղը, ձեր թույլտվությամբ, պաշտոնապես ԱԺ պատգամավորների կողմից կառաջադրվեմ որպես Հայաստանի վարչապետի թեկնածու»,- ասել է Փաշինյանը։
Նա նշել է, որ այսօր ՀՀԿ խմբակցության նիստը, որի արդյունքում հայտարարել են, թե առաջիկա ընտրություններին կաջակցեն ժողովրդի թեկնածուին։ «Այսինքն, եթե հաշվի առնենք այսօրվա քաղաքական հայտարարությունները, վարչապետի ընտրությունների երկրորդ փուլում ձեր կողմից առաջադրված թեկնածուի խնդիրը գործնականում լուծված է։ Սրանք բանավոր հայտարարություններ են, եւ անհրաժեշտ է անել կոնկրետ գործողություններ, պատրաստել փաստաթղթեր, եւ, ի վերջո, ՀՀԿ խմբակցության հայտարարություններից հետո ավելի մանրամասն տեղեկանալ ՀՀԿ դիրքորոշումների մասին»,- նշել է նա։
Փաշինյանն առաջարկել է, որ վաղը ոչ Երեւանում, ոչ հանրապետության մարզերում ոչ մի ակցիա չեն իրականացնում, իսկ ժողովուրդը հանգստանում է։ «Մենք ԱԺ-ում աշխատում ենք, որ փորձում ենք հավաստիանալ, որ հայտարարությունները երաշխավորված են։ Մեր զգոնությունը չպիտի կորցնենք»,- նշել է նա՝ հավելելով, որ առավոտյան երեխաները գնում են դասի. «Դասերը լավ սովորած»։
Նա նաեւ կոչ է արել հետեւել իր ֆեյսբուքյան էջին, քանի որ զուտ տեսականորեն կարող են իրադարձությունները զարգանալ, որ հենց վաղը անհրաժեշտ լինի հավաքվել։ «Եթե ամն ինչ գնում է նորմալ, մենք հանգստանում ենք եւ պատրաստվում ընտրությունների։ Ընտրությունների օրը հավաքվում ենք, ոչ թե 250, այլ 500 հազարով»։
Նշենք, որ այսօր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է, թե խմբակցությունը որոշում է կայացրել թեկնածու չառաջադրել, ընտրել պատգամավորների 1/3-ի առաջադրա թեկնածուին։ «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանն էլ նշել է, որ իրենց թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։