Պենտոգենն արգելել է չինական Huawei եւ ZTE ընկերությունների սմարթֆոնների վաճառքը ԱՄՆ ռազմաբազաներում, փոխանցում է The Wall Street Journal թերթը։

«Huawei–ի եւ ZTE–ի տեխնիկան կարող է անթույլատրելի վտանգ ներկայացնել նախարարությունների աշխատակիցների, տվյալների ու գործունեության համար։ Այս լույսի ներքո շարունակել դրանք վաճառել Պաշտպանության նախարարության աշխատակիցներին ռազմական խանութներում խելամիտ չի լինի»,–նշել է Պենտագոնի ներկայացուցիչ Դեյվ Իստբերնը։

Նշվում է, որ Huawei–ի եւ ZTE–ի տեխնիկան վաճառելու արգելքի կարգադրությունը ուրբաթ է տրվել։ Արգելքը տարածվում է նաեւ բջջային ինտերնետի մոդեմների եւ այլ արտադրանքների վրա։

Սակայն, ինչպես թերթը գրում է, նախարարությունների աշխատակիցները նախկինի պես կարող են օգտագործել չինական ընկերության սարքավորումները, այդ թվում՝ աշխատանքում։