ՌԴ ՕՏՈՒ կործանիչը Միջերկրական ծովի վրա աղետի է ենթարկվել, զոհվել են երկու օդաչուները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:
«Մայիսի 3-ին Մոսկվայի ժամանակով մոտ 09:45-ին Հմեյմիմ օդանավակայանից թռչելուց հետո Միջերկրական ծովի ջրատարածքում բարձրություն հավաքելիս աղետի է ենթարկվել ռուսական Սու-30ՍՄ կործանիչը: Տեղից ստացված զեկույցի համաձայն՝ մինչեւ վերջին պահը օդանավի համար պայքարած երկու օդաչուները զոհվել են»,- ասել են գերատեսչությունից:
ՌԴ ՊՆ-ից նշել են, որ «նախնական տեղեկություններով՝ ավիաաղետի պատճառը կարող էր լինել շարժիչի մեջ թռչնի ընկնելը»: «Օդանավի վրա կրակային ոչ մի ներգործություն չի եղել»,- ասել են գերատեսչությունից:




























