News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Վարչապետի ընտրությանը ՀՀԿ-ն աջակցելու է, բայց ինչ քանակով կաջակցի, ոնց կաջակցի, չեմ կարծում, որ դա էական է. էականն այն է, որ 53 ձայնը ապահովվի եւ մեկ երրորդի վստահությունն ունեցող անձնավորությունը դառնա վարչապետ: Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: 

«Մի բան պետք է հասկանալ, որ մենք երկիր չունենք՝ ցնցումների տանելու: Այն, ինչ ասել ենք, ուժի մեջ է, ես ինչ-որ խոսում եմ, մանավանդ՝ երկրում տիրող ներքաղաքական եւ արտաքին քաղաքական իրավիճակի եւ վարչապետի թեկնածուի վերաբերյալ, ունեցել եմ հայեցակարգային գնահատականներ եւ ունեմ: Իմ կարծիքը չեմ փոխել: Ինչ վերաբերում է խմբակցության կարծիքին, որ աջակցելու ենք 1/3-ի ստորագրությունն ունեցող վարչապետի թեկնածուին եւ չպետք է թույլ տալ, որ Հայաստանը ունենա քաղաքական ճգնաժամ եւ մայիսի 8-ին ունենալու ենք վարչապետ, այդ ելույթում ամեն ինչ ասված է: Մարդ կա՝ կարդում է, չի տեսնում, մարդ կա՝ չի ուզում կարդալ, չի տեսնում»,- ասաց նա:

Շարմազանովն ընդգծեց, որ իր կարծիքը չի փոխվել, այն բացարձակապես քաղաքական է, որեւէ անձնական գնահատականներ չկան:

«Աստված տա՝ իմ մտահոգությունները, որոնք ես որպես քաղաքացի եւ ԱԺ պատգամավոր ունեմ, կփարատվեն, ու յուրաքանչյուր կառավարություն բացարձակապես կարդարացնի մեր ժողովրդի հույսերը: Քաղաքականության մեջ կան հաջողություններ, կան թերություններ, հաղթնակներ եւ ձախողումներ: Ռուզվելտն ասում էր՝ եթե դու մտել ես քաղաքականություն եւ քո մաշկը ռնգեղջյուրի մաշկից բարակ է, ապա մի մտիր: Քաղաքականությունը միայն իշխանություն չէ, բա մեր ընդդիմադիր գործընկերներն ի՞նչ ասեն, որ 25 տարի ընդդիմության մեջ են: Այդ իմաստով ես իմ կարծիքը չեմ փոխել, իմ սկզբունքները չեմ փոխել, բայց չեմ կարծում, որ պետք է հայտնի կենդանու համառությամբ իրականությունը չտեսնել եւ գնալ, գլուխը խփել պատին»,- հայտարարեց Շարմազանովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ