News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներն իրենց ազդեցությունն են ունեցել զբոսաշրջության ոլորտի զարգացումների վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:

«Զբոսաշրջությունն ամենազգայուն ոլորտն է, ամեն ինչ կարող է ազդել զբոսաշրջության վրա՝ լինի երկրաշարժ, բնական աղետ, քաղաքական որևէ իրադարձություն՝ այն ազդում է զբոսաշրջության վրա: Ունենք բազմաթիվ տվյալներ, որ եղել են զբոսաշրջային այցերի չեղարկումներ, ունենք տվյալներ, որ զբոսաշրջիկներն ինքնաթիռից իջել և անմիջապես հետ են վերադարձել իրենց երկիր: Ունենք նաև տվյալներ, որ զբոսաշրջիկները եկել ու ցույցերի են մասնակցել, սրանք ընդամենը էմպիրիկ դիտարկումներ են, իսկ մենք մինչև թվեր չունենանք՝ չեմ կարող հստակ տվյալներ նշել»,- ասել է Զարմինե Զեյթունցյանը:

Նա ենթադրում է, որ ապրիլին, մայիսին եւ հունիսին որոշակի անկում կնկատվի զբոսաշրջության ոլորտում, որովհետև անմիջական ռեակցիան միշտ բացասական է լինում: «Հույս ունեմ, որ հետագայում ամեն ինչ խաղաղ կավարտվի, և այսօր էլ ցույց տվեցինք, որ մենք խաղաղասեր ժողովուրդ ենք: Այդ պարագայում, այն տեղեկատվությունը, որն այսօր հաղորդվում է ամբողջ աշխարհում Հայաստանի մասին, կունենա նաև դրական հետևանքներ»,- ասել է կոմիտեի նախագահը:

Զեյթունցյանը, միաժամանակ, նշել է, որ ճանապարհների փակման հետևանքով ստացել են բազմաթիվ ահազանգեր, զբոսաշրջիկներ են եղել, որ մնացել են Վայքում. «Երեկ եղել է դեպք, երբ 30-40 զբոսաշրջիկ իջել է օդանավակայան, տեսել ճանապարհը փակ է, անմիջապես տոմս են ձեռք բերել ու հետ գնացել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Ամենաշատ