Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանի HSBC բանկի մասնաճյուղերից մեկում:

NEWS.am-ին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ  ահազանգ է ստացվել, որ Կոմիտաս-Գյուլբենկյան խաչմերուկում գտնվող մասնաճյուղում կրակոցի ձայներ են լսվել: Դեպքի վայրում աշխատում են իրավապահները: Այլ մանրամասներ հայտնի չեն: