ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է 484.71 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 1.42 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 581.17 դրամ (աճել է 1.17 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 659.30 դրամ (նվազել է 0.65 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.65 դրամ (աճել է 0.06 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 254.79 դրամ, ոսկի՝ 20,324.37 դրամ, պլատին՝ 13,978.66 դրամ։
Մայիսի 3-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: