ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը պնդում է, որ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի մասին իր դիրքորոշումը չի փոխել: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Մելիքյանը:

«Իմ տրամադրությունը նույնն է, ոչինչ իմ մեջ չի փոխվել»,- հայտարարեց Մելքիյանը:

Հարցին՝ մայիսի 8-ին դե՞մ է քվեարկելու վարչապետի օգտին, պատասխանեց. «Դա արդեն ես կորոշեմ»: