News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պատգամավորական մանդատից հրաժարված Աղվան Վարդանյանին Ազգային ժողովում կփոխարինի համամասնական ընտրակարգով հաջորդ թեկնածուն։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը նշեց, որ առայժմ պետք չէ շտապել։ Աղվան Վարդանյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել, կանոնակարգ-օրենքով ընթացակարգի ավարտվելուց հետո կուսակցությունը կհրապարակի իր որոշումը։

Նշենք, որ համամասնական ընտրացուցակում հաջորդ համարը Ռուզաննա Առաքելյանն է։ Նա 2007-2012 թվականներին արդեն եղել է ԱԺ պատգամավոր։

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին ԱԺ հատուկ նիստում վարչապետի թեկնածուի քննարկման ժամանակ Աղվան Վարդանյանը հայտարարել էր, որ չնայած ՀՅԴ խմբակցությունը որոշել է կողմ քվեարկել այդ պաշտոնում առաջադրված միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանին, սակայն ինքը դա չի անի: Վարդանյանը հայտարարել էր նաեւ, որ եթե կուսակցությունը պահանջի, վայր կդնի մանդատը: Կարճ ժամանակ անց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը նման պահանջ ներկայացրեց Աղվան Վարդանյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ