News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեր որոշումը կլինի միասնական եւ մենք ամսի 8-ին կունենանք վարչապետ: Այս մասին, այսօր՝ մայիսի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Դիտարկմանը, թե նախորդ անգամ էլ ասում էին, որ չեն խոչընդոտի ընտրությանը, սակայն դեմ քվեարկեցին, Բաղդասարյանն արձագանքեց. ՄԴուք լավ չեք հետեւում, նախկինում մենք չէինք խոչընդոտում քվեարկության կայացմանը, իսկ այժմ մենք կօժանդակենք»։

Հարցին, թե խմբակցության մեջ կլինեն պատգամավորներ, որոնք կո՞ղմ են քվեարկելու Փաշինյանի թեկնածությանը, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց. «Եթե չքվեարկեն, ո՞նց պետք է անցնի: Ես խնդրում եմ այդ հարցերը թողեք մեզ, թե ինչպիսի որոշում կկայացնենք»:

Նշենք, որ մայիսի 1-ին ԱԺ-ում չհաջողվեց վարչապետ ընտրել, քանի որ ՀՀԿ խմբակցությունը դեմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Դրանից հետո ՀՀԿ խմբակցությունը նոր որոշում է կայացրել, որ մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրության երկրորդ փուոլում իրենք թեկնածու չեն առաջադրի եւ կաջակցեն, որ պատգամավորների 1/3-ի կողմից ներկայացված թեկնածուն ընտրվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ