News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Մենք բոյկոտել ենք ՍԴ անդամի թեկնածուի ընտրությունները՝ ելնելով ներկա քաղաքական իրավիճակից, նաեւ հաշվի առնելով մասնագիտացված ՀԿ-ների կողմից բարձացված մտահոգությունը: Այս մասին, այսօր՝ մայիսի 4-ին, ԱԺ-ում ՍԴ անդամի ընտրություններից հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով, իրենք Էմիլ Բաբայանի դեմ, որպես մասնագետ, որեւէ խնդիր չունեն. «Գիտենք, որ բարձր պատրաստվածությամբ մասնագետ է, բայց ընթացակարգի հետ կապված խնդիրներ կան, եւ կարծում եմ, որ ընթացակարգերի պահպանման դեպքում 10 օր հետո հնարավոր է ներկայացնել թեկնածուի», - նշեց Մարուքյանը։

Նշենք, որ այսօր՝ մայիսի 4-ին, ԱԺ-ում չհաջողվեց ՍԴ անդամ ընտրել ՀՀ նախագահի կողմից առաջադրված թեկնածու Էմիլ Բաբայանին: Պատճառն այն է, որ «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունները չմասնակցեցին ընտրությանը:

ՍԴ անդամն ընտրվում է ԱԺ պատգամավորների թվի 3/5-ով (63 պատգաավոր): Էմիլ Բաբայանի օգտին քվեարկել էր 51, դեմ՝ 3 պատգամավոր:

Էմիլ Բաբայանը չընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ