News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վաշինգթոնում նորաբաց Աստվածաշնչի թանգարանում ներկայացված են նաեւ վաղ հայկական քրիստոնեական արվեստի մի շարք ձեռագրեր, այդ թվում` 12-15-րդ դարերի պատկերազարդ Ավետարան, որը պատկանել է Կիլիկիայի հայ թագավորներին, ինչպես նաեւ 17-րդ դարի ձեռագիր Ավետարան Կոստանդնուպոլսից: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունից:

Հաղորդագրության մեջ մասնավորապես, ասվում է. «Առաջարկում ենք ձեզ վիրտուալ էքսկուրս անցնել Վաշինգտոնի նորաբաց թանգարաններից մեկում` Աստվածաշնչի թանգարանում, որը տեղակայված է ԱՄՆ Կապիտոլիումի հարեւանությամբ: Թանգարանում ներկայացված է Աստվածաշնչի պատմությունը եւ ազդեցությունը աշխարհի տարբեր հասարակությունների ու մշակույթների վրա: Թանգարանում ցուցադրված են վաղ քրիստոնեական արվեստի ավելի քան 600 նմուշներ եւ Սուրբ Գրքի ձեռագիր ու վաղ տպագիր օրինակներ: Թանգարանի ցուցանմուշների շարքում են Անգլիայի արքա Հակոբի հայտնի Աստվածաշնչի առաջին հրատարակությունները, Մեռյալ ծովի ձեռագրերի պատառիկներ, Մարտին Լյութերի կողմից մակագրված ու ստորագրված 16-րդ դարի Աստվածաշունչ, Լուսնի վրա եղած առաջին Աստվածաշունչը, Թորայի հնագույն ձեռագրերի ամենամեծ հավաքածուն, ինչպես նաեւ մի շարք հայտնի անձանց պատկանած Աստվածաշունչեր, այդ թվում` ԱՄՆ նախագահների երդմնակալության արարողությունների ընթացքում օգտագործված Աստվածաշունչեր: Այցելուները նաեւ հնարավորություն ունեն ծանոթանալու աստվածաշնչյան պատմություններին ժամանակակից թվային տեխնոլոգիաների եւ հատուկ էֆեկտների միջոցով, ինչպես նաեւ այցելելու հնագույն Նազարեթի կրկնօրինակով պատրաստված սրահ:

Աստվածաշնչի թանգարանում ներկայացված են նաեւ վաղ հայկական քրիստոնեական արվեստի մի շարք ձեռագրեր, այդ թվում` 12-15-րդ դարերի պատկերազարդ Ավետարան, որը պատկանել է Կիլիկիայի հայ թագավորներին, ինչպես նաեւ 17-րդ դարի ձեռագիր Ավետարան Կոստանդնուպոլսից: Թանգարանի թարգմանությունների բաժինը պատմում է 5-րդ դարում Մեսրոպ Մաշտոցի կողմից հայկական այբուբենի ստեղծման պատմությունը, որի հիմնական նպատակն էր հայերեն թարգմանելու Աստվածաշունչը հունարենից ու լատիներենից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ...
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
Ամենաշատ