News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի խնդիրը միշտ եղել է, կա ու կլինի, իսկ Ադրբեջանի եւ Ղարաբաղի սահմանին ռազմական տեխնիկայի կուտակումը զինվորականների տեսանկյամբ բնական գործընթաց է եւ նորմալ երեւույթ: Այս մասին մայիսի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի վրա Բաքուն չհամարձակվեց հարձակվել  մի քանի պատճառով: «Դա միջազգային հանրության ճնշումն էր, որը կոնսոլիդացված էր: Ես հիմա խոսում եմ ե՛ւ ամերիկացիների, ե՛ւ եվրոպացիների, ե՛ւ ռուսների մասին: Լարվածություն չեղավ նաեւ այն պատճառով, որ հայերի վրա հարձակվելով՝ ադրբեջանցիները կարող էին դրանով նրանց համախմբմանը նպաստել: Իսկ նման շահագրգռություն նրանք չունեն»,- պարզաբանեց Իսկանդարյանը: Միաժամանակ, նա հավելեց, որ ադրբեջանցիները կարող էին հարձակվել միայն այն դեպքում, եթե Հայաստանում իրավիճակը վերահսկողությունից դուրս գար:

Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ շատ կարեւոր հանգամանք է նաեւ այն, թե Հայաստանում ապագայում ինչպխիսին կլինի ուժային բլոկը: Քաղաքագետը համոզված է, որ ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվի՝ անկախ Հայաստանում իշխանության եկած անձից, քանի որ կողմերն արդեն վաղուց դադարել են այս հարցը լուծել, եւ գործընթացն անցել է գործող ստատուս քվոյի պահպանման ու ամրապնդման փուլ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ