News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտնում է, որ քննելով ընկեր Աղվան Վարդանյանի կարգապահական հարցը, որոշել է նրան հեռացնել ՀՅԴ շարքերից: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ գերագույն մարմինը:

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին ԱԺ հատուկ նիստում վարչապետի թեկնածուի քննարկման ժամանակ Աղվան Վարդանյանը հայտարարել էր, որ չնայած ՀՅԴ խմբակցությունը որոշել է կողմ քվեարկել այդ պաշտոնում առաջադրված միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանին, սակայն ինքը դա չի անի: Վարդանյանը հայտարարել էր նաեւ, որ եթե կուսակցությունը պահանջի, վայր կդնի մանդատը: Կարճ ժամանակ անց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը նման պահանջ ներկայացրեց Աղվան Վարդանյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ