News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հավայի խոշորագույն կղզում սկսվել է Կիլաուեա հրաբխի արտաժայթքումը, որը հեռու չէ Լեիլանի-Էսթերյթս բնակավայրից, որտեղ բնակվում է մոտ 1700 մարդ, փոխանցում է BBC-ն:

Կղզում արտակարգ դրություն է հայտարարվել, իրականացվում է բնակիչների տարհանում: Ինչպես հայտնել է տեղական Քաղաքացիական պաշտպանության գործակալությունը, տարհանման գոտում գրանցվել է ծծումբի երկօքսիդի շատ բարձր մակարդակ, որը բնակչությանը սպառնալիք է ներկայացնում:

Կիլաուեայի կողմնային խարամակոնը փլուզվել էր շաբաթվա սկզբին, եւ լանջով լավան սկսել էր հոսել բնակելի թաղամասերի ուղղությամբ:

Վերջին ամբողջ շաբաթվա ընթացքում իշխանությունների տեղի բնակիչներին նախազգուշացնում էին տարհանմանը պատրաստ լինելու անհրաժեշտության մասին, քանի որ գիտնականները զգուշացնում էին, որ հրաբուխը սպասվող արտաժայթքման ակնհայտ նշաններ չի տա:

Կիլաուեա հրաբուխը համարվում է աշխարհում ամենաակտիվներից մեկը: Այն ժայթքել է 2008, 2011, 2014 եւ 2017 թվականներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ