ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 4-ին, կազմել է 484.75 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.04 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 579.81 դրամ (նվազել է 1.36 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 657.08 դրամ (նվազել է 2.22 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.65 դրամ (մնացել է անփոփոխ):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 256.61 դրամ, ոսկի՝ 20,495.15 դրամ, պլատին՝ 14,057.74 դրամ։
Մայիսի 4-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: