News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Միջազգային կրիպտոշուկան շուտով կհարստանա նոր տոկենով: Տարբերությունը մյուսներից այն է, որ Bixtrim հարթակը ունի հայաստանյան արմատներ: Հիմնադիրը Արթուր Արաբյանն է, ով, սակայն,  բիզնեսը որոշել է մեկնարկել Վրաստանում, քանի որ Վրաստանը կրիպտոարժույթով զբաղվողների համար բարենպաստ պայմաններ ունի: Արթուրի հետ NEWS.am-ը խոսել է նորաստեղծ Bixtrim հարթակի, մյուս հարթակներից դրա տարբերության ու ընդհանրապես կրիպտոշուկայի միտումների մասին: Հարցազրույցը ներկայացնում ենք ընթերցողին ամբողջությամբ: 

Ի՞նչ է Bixtrim-ը, ի՞նչ է առաջարկում իր հաճախորդին:

Bixtrim-ը լինելու է իր ոլորտում իննովացիոն հարթակ, բազմազան ժամանակակից լուծումներով կրիպտոարժույթի բնագավառում, որոնցից են «Crypto-Pawnshop» իննովացիոն «Escrow» առանձնահատկությունը եւ բաժնետոմսերի շուկայում մեծ ճանաչում ունեցած «Futures»-ները: Իհարկե, բացի այս նորամուծություններից լինելու են նաեւ առցանց դրամապանակ, կրիպտոարժույթի փոխանակման պատուհան, բլոքչեյն օգտատերերի մեջ փոխանցման հնարավորություն եւ այլ բազմազան գործառույթներ, որոնք ժամանակի ընթացքում ավելանալու են Bixtrim հարթակում: Առաջին փուլում լինելու է Bixtrim ICO, որի ժամանակ ներդրողները եւ օգտատերերը կարողանալու են գնել BXM տոկենները եւ հետագայում առավելություններ ստանալ հարթակի վրա, կամ էլ վաճառել ավելի մատչելի գնով եւ իհարկե ստանալ օգուտ որպես ներդրող:

Այս պահին կրիպտոարժույթի կապիտալիզացիան գնահատվում է 430 մլրդ դոլար: Ձեր գնահատմամբ այս թիվը 2018-ի ընթացքում ինչպիսի՞ փոփոխություն կկրի:

Այո, այս վերջին մեկ տարվա ընթացքում կրիպտո շուկայի կապիտալիզացիան մի քանի անգամ բարձրացավ եւ դրա ամենամեծ մասը կազմում է Bitcoin-ը, որի մասը հավասար է մոտ 35-40 տոկոսի: Իսկ ընդհանուր արտարժույթների եւ տոկենների քանակը արդեն ավելի քան 1500 տեսակի է: Իմ կարծիքով, Bitcoin-ի գինը տարվա վերջում հասնելու է մոտ 35 000-45 000 դոլարի, հետեւաբար, ընդհանուր շուկայի կապիտալիզացիան հասնելու է մոտ 1 տրլն դոլարի, եթե ոչ ավելի:

Ընդհանրապես որքա՞ն է միջոցների չվերադարձնելիության ռիսկը ICO-ում: Այս տարածաշրջանում, որտեղ այնքան էլ ծանոթ չեն ICO-ին, ռիսկերը, ձեր կարծիքով ավելի մե՞ծ չեն:

Հիմա շատ եւ շատ ICO-ներ են առաջ գալիս, որոնց հիմքում մինիմալ կապիտալ է եւ որոնք ընդհանրապես իրեցնից ոչ մի միտք չեն ներկայացնում, ոչ աշխատող բիզնես են որոշ չափով, ոչ էլ ունեն կայուն եւ հմուտ թիմ: Ինչպես ամեն մի ներդրում, ICO-ի համար էլ պետք է ուսումնասիրություն եւ վերլուծություն: Պետք է նայել, թե որքան տրամաբանություն է ICO-ի տոկենի մեջ եւ որտեղ է հետագայում օգտագործվելու տոկենը եւ ինչպես: Bixtrim նախագծի առաջին փուլում կատարված ներդրումը կազմել է մոտ 2 մլն դոլար, նաև այն հավաքել է իր շուրջ շատ հմուտ թիմ: Մենք նաեւ դուրս ենք գալիս միջազգային շուկա, որտեղ մեր պրոդուկտն առաջարկվելու է ամբողջ աշխարհին:

Ե՞րբ որոշեցիք բացել բիզնեսը, եւ որն է տարբերությունը մյուս նմանատիպ պլատֆորմներից:

Ես ընդհանուր կրիպտոարժույթները ուսումնասիրում եմ եւ զբաղվում եմ դրանցով սկսած 2015 թվականից, իսկ Bixtrim-ի եւ հետո ICO-ի գաղափարը առաջացել է 2017 թվականից: Հաճախ բախվելով խնդիրների, կրիպտոարժույթի բնագավառում միշտ առաջանում էր միտք ներառել իննովացիա եւ եւ ստեղծել ավելի լավը, ավելի հարմարը եւ ավելի մատչելին: Իսկ Bixtrim-ի տարբերությունը մյուս նմանատիպ հարթակներից  այն է, որ այստեղ լինելու են բազմաթիվ ֆունկցիոնալ իննովացիաներ, որը էլ ավելի կներմուծի կրիպտոարժույթները մեր առօրյա կյանք:

Ի՞նչ չափանիշներին պետք է համապատասխանեն օգտատերերը, Bixtrim-ն ամբողջությամբ օգտագործելու հնարավորություն ունենալու համար:

Պետք չէ ունենալ որոշակի չափանիշներ եւ պետք չէ ունենալ բարձրագույն տեխնոլոգիաների ոլորտում կրթություն: Bixtrim-ի թիմի գլխավոր նպատակն այն է, որ կրիպտոարժույթի «աշխարհը» ավելի հասանելի լինի յուրաքանչյուր մարդու: Դրա համար միայն պետք է ցանկանալ եւ անել:


 

Տպել
Partner news