News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկահայ Ջորջիկ Անջարգոլյանը սեփական նախաձեռնությամբ ժամանել է Արցախ՝ մայիսի 6–11-ն քայլարշավ իրականացնելու նպատակով, հաղորդում է «Արցախպրես»-ը: 

Ջորջիկ Անջարգոլյանն ասել է, որ իր քայլարշավն իրականացնելու է 125 կմ երկարությամբ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհով:

Նա պատմել է, որ քայլարշավն սկսելու է ամեն օր՝ առավոտյան ժամը 09:00-ից. այն տեւելու է մինչեւ ժամը 17:00-ը, իսկ հաջորդ օրը շարունակելու է այնտեղից, որտեղ ընդմիջել է:

«Բարի գալուստ, Արցա՛խ» եռալեզու գրությամբ իմ հագին կլինի սպիտակ վերնաշապիկ, իսկ ձեռքիս՝ «Բարի գալուստ, Արցա՛խ» եւ «Խնդրում եմ, վերադարձեք» խորագրերով պլակատ»,-ասել է Ջ. Անջարգոլյանը:

Նրա խոսքով՝ ցանկալի է, որ մարդիկ միանան իր քայլարշավին՝ կրելով նույն վերնաշապիկները:

Խոսելով այն մասին, թե ինչու է Արցախում ինքն իրականացնում այդ քայլարշավը Ջ. Անջարգոլյանն ասել է, որ իր նախաձեռնած քայլարշավի նպատակն է, որ զբոսաշրջիկների մոտ հետաքրքրություն առաջացնի Արցախի նկատմամբ, եւ Արցախում զբոսաշրջությունն էլ ավելի զարգանա:

Մեր զրուցակիցը նշել է նաեւ, որ յուրաքանչյուր հայ, անկախ իր ապրելու վայրից, պարտավոր է որեւէ ձեւով օգտակար լինել Արցախին:

Նշենք, որ ամերիկահայ Ջորջիկ Անջարգոլյանը 2017 թվականի մայիսի 12–14-ն Արցախում քայլարշավ է իրականացրել՝ 60 կմ երկարությամբ Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ