News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ալեքսեյ Նավալնին ու Նիկոլայ Լյասկինը Մոսկվայում ձերբակալվել են չհամաձայնեցված ցույցեր կազմակերպելու համար, Մոսկվայի հարցերով ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Նրանք տեղափոխվել են ոստիկանության տարածքային բաժին օրենքին համապտասխան նրան պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու նպատակով»,-նշել է գործակալության զրուցակիցը։

Ավելի վաղ Նավալնիի նախընտրական շտաբի մամուլի քարտուղար Ռուսլան Շավեդինովը հայտնել էր Նավալնիի ձերբակալության մասին։ Համացանցում հայտնվել էր նաեւ Նավալնիի ձերբակալության տեսանյութը։

Ոստիկանությունը բարձրախոսներով խնդրել է Պուշկինսկի հրապարակում հավաքվածներին չխանգարել մյուս քաղաքացիներին անցնել՝ նախազգուշացնելով ուժ կիրառելու հնարավորության մասին։ Այն բանից հետո, երբ ամբոխից բղավոցներ են հնչել, ոստիկանությունը սկսել է կալանավորել ցույցի մասնակիցներին։ Նրանցից ոմանց ոստիկանները նետել են արմատախիլ արված թփուտները։

«Նա մեզ համար ցար չէ» բողոքի ցույցերը անցկացվում են մայիսի 7-ին նշանակված Վլադիմիր Պուտինի երդմնակալությանն ընդառաջ։ Ցույցերը տեղի են ունենում ՌԴ շատ քաղաքներում։ «ՕՎԴ-Ինֆո»-ի հաղորդմամբ՝ ընդհանուր առմամբ կալանավորվել է ավելի քան 200 մարդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
 Նավալնայան և հեռացած ընդդիմադիրները կորցնում են իրենց արմատներն ու հայրենիքի ըմբռնումը. Պեսկով
Կան շատ մարդիկ, ովքեր ապրում են [արտերկրում] և ովքեր արդեն լիովին բաժանվել են իրենց հայրենիքից...
Ռուսաստանի մի քանի քաղաքներում խուզարկություններ են կատարվում պատերազմին դեմ նկարիչների եւ ակտիվիստների տներում
Խուզարկություններ Ռուսաստանի մի քանի քաղաքներում...
Գերագույն դատարանը վերջնականապես մերժեց Նադեժդինին գրանցել որպես ընտրությունների թեկնածու
Բողոքարկման կոլեգիայի որոշմամբ՝ Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի 2024 թվականի փետրվարի 21-ի որոշումը թողնվել է անփոփոխ, բողոքը չի բավարարվել...
Կրեմլում չեն մեկնաբանել ընդդիմադիր Նավալնու հուղարկավորությունը
Կրեմլը չի մեկնաբանել...
Ոստիկանությունը Նավալնու թաղումից մեկ օր առաջ սկսել է հերթապահել Բորիսովյան գերեզմանատան մոտ
Խնդրում են բացատրել այցի նպատակը...
Յուլյա Նավալնայան ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում. անհնար է Պուտինին ցավեցնել եւս մեկ բանաձեւով
Պուտինին անհնար է ցավեցնել եւս մեկ բանաձեւով...
Ամենաշատ