News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Հայաստանի տեղեկատվական դաշտում  մի քանի կարեւոր տեղեկատվական փոփոխություններ տեղի ունեցան շարժման ընթացքում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Օրինակ live-երը ունեցան աննկարագրելի լուրջ ազդեցություն մի քանի պատճառով: Առաջինն այն էր, որ փաստացի մարդիկ դարձան մասնակից այն ամենին, ինչ տեղի էր ունենում, սակայն կարեւոր էր նաեւ այն, որ Նիկոլ Փաշինյանը անմիջապես live-երով էր աշխատում եւ փորձում էր բոլոր գործընթացները տանել ուղիղ եթերային ֆորմատով, ինչը կոտրեց բոլոր քարոզչական կամ նման տիպի ներթափանցունմների հնարավորությունը: Մարդիկ դադարեցին միջնորդի միջոցով ընկալել իրականությունը, իսկ քարոզչությունը ազդում է, երբ կա միջնորդ: Երկրորդն այն էր, որ դրոնները դարձան լուրջ լրատվական գործիք»,-ասաց նա:

Մեդիափորձագետի կարծիքով` սոցիալական ցանցերի հետ կապված Ֆեյսբուքը լուրջ ազդեցություն ունեցավ, սակայն նրա ազդեցությունը նվազեց, քանի որ ծանրաբեռնվածության պատճառով լավ չէր աշխատում եւ դրա պատճառով աննախադեպ աճ ունեցավ Twitter-ը:

«Մյուս սոցիալական հարթակը Instagram-ն է, որն այս օրերին դարձավ լուրջ գործիք, քանի որ լուսանկարը շատ ավելի մեծ ազդեցություն է գործում, քան լավաշ վերլուծականը: Սակայն շատ մեծ թափով մուտք գործեց Telegram-ը, որն այդքան էլ տարածում չուներ Հայաստանում»,- ասաց նա:

Սամվել Մարտիրոսյանի խոսքով` Հայաստանի հեղինակությունը այս օրերին բարձրացավ. «Դրա պատճառը նաեւ այն էր, որ մեծ թվով լրագրողներ եկան տարբեր երկրներից եւ հենց դեպքի վայրից լուրեր էին հաղորդում»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Freedom House. Հայաստանում հավասարակշռված լուրեր են տրամադրում սակավաթիվ անկախ լրատվամիջոցները
ԶԼՄ-ներին հետևող դիտորդների կարծիքով, դրույթի անորոշ և ընդհանուր բնույթը կառավարությանը մեկնաբանությունների չափազանց մեծ հնարավորություններ է տալիս
Հույն լրագրողները ցածր աշխատավարձի պատճառով 24-ժամյա գործադուլ են անում
ESIEA-ն հայտարարել է, որ դեմ է «աշխատանքային անարխիկ պայմաններին և շատ ցածր վարձատրությանը»...
Ամենաշատ