News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերար Կոլոնը նշել է ոստիկանության բարձր պրոֆեսիոնալիզմի մասին, որն օպերատիվորեն միջամտել է ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ բողոքի ակցիայի ընթացքում լրագրողների վրա հարձակման իրադրությանը, ինչպես նաեւ դատապարտել է խուլիգաների գործողությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ բազմահազարանոց երթի ժամանակ, որը նվիրված էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի իշխանության գալու մեկամյակին, խուլիգանները հարձակվել են ֆրանսիացի լրագրողների շարժական ստուդիաների վրա, ինչպես նաեւ France Info-ի ավտոմեքենայի վրա: Թղթակիցներից ոչ մեկը չի տուժել, սակայն մի ոստիկան թեթեւ վնասվածք է ստացել: Դրանից հետո ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել:

«Ցուցարարներն, իհարկե, արտահայտվելու իրավունք ունեն, սակայն անհրաժեշտ է թույլ չտալ, որպեսզի խուլիգանների ոչ մեծ խմբերը կարողանան ցույցի ժամանակ անկարգություններ սարքել, մասնավորապես՝ ավերեն խանութները կամ, ինչպես տեսանք քիչ առաջ, հարձակվեն France Info ռադիոկայանի ավտոմեքենայի վրա… Ես կցանկանայի պրոֆեսիոնալիզմի համար իրավապահ մարմիններին շնորհակալություն հայտնել»,- LCI-ի եթերում հայտարարել է Կոլոնը:

Նա նաեւ նշել է, որ ոստիկանությունն օպերատիվորեն է արձագանքել հարձակմանը: «Նրանք միջամտել են միջադեպը սկսվելուց 5 րոպե հետո, եւ սա վկայում է արձագանքման անհավանական արագության մասին»,- եզրափակել է նա:

Ֆրանսիայի ՆԳ նախարարը խիստ քննադատել է լրագրողների վրա հարձակումը՝ այս մասին նշելով «Ֆրանս Պրեսի» հետ զրույցում: «Երբ ինչ-որ մեկը մամուլի վրա է հարձակվում, այլեւս սահմանափակումներ չկան»,- ասել է նա:

Կազմակերպիչների տվյալներով՝ շաբաթօրյա ակցիային մասնակցել է 160 հազար մարդ, իսկ ոստիկանության տեղեկություններով՝ 40 հազար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բեռլուսկոնիի հանրահայտ սկանդալային նստավայրը արտասահմանյան մամուլի կենտրոնի է վերածվել
1600 քառակուսի մետր տարածքով, շքեղ ջահերով և առաստաղի որմնաքանդակներով դղյակի հատվածը․․․
Ադրբեջանում շարունակում են ահաբեկել անկախ լրատվամիջոցներին․ Amnesty International
Կոչ էր ավում Բաքվին անհապաղ դադարեցնել բռնաճնշումները․․․
Օրվա անեկդոտը. Ադրբեջանը բողոքել է Ֆրանսիայից և վստահեցրել, որ լիովին ապահովում է լրատվամիջոցների ազատությունը
Մինչդեռ Ադրբեջանում մեկ օր առաջ զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել ընդդիմադիր Toplum TV առցանց հեռուստաալիքի խմբագրությունում․․․
Գարեգին Խումարյանը կմասնակցի Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթին․ աշխատակիցների 99․3%-ը կողմ է եղել, որ նա առաջադրվի
«Հայաստանի Հանրային Ռադիոընկերության ղեկավարի աշխատանքից ավելի լավ աշխատանք այս աշխարհում չկա»․․․
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Ամենաշատ