News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Արաբական գարնանից» հետո Թունիսում առաջին տեղական ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները վկայում են «Ան Նահդա» («Վերածննդի շարժում») իսլամական կուսակցության հաղթանակի մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Թունիսի պաշտոնական հեռուստաալիքը։

Ըստ նախնական տվյալների՝ «Ան Նահդա»-ն ստացել է ընտրողների ձայների 27,5 տոկոսը, իսկ ընտրություններում նրա  գլխավոր մրցակիցը՝ «Նիդաա Թունիս» կուսակցությունը, 22 տոկոսը։

Ընտրատեղամասերում ձայների հաշվարկից հետո «Ան Նահդայի» ղեկավարներից մեկը՝ Լյուտֆի Զեյթունը, հայտնել է, որ կուսակցությունը ընտրություններում հաղթել է «Նիդաա Թունիսին» շուրջ 5 տոկոսի տարբերությամբ։  «Մեր հաղթանակը պարգեւատրություն է կուսակցության բաց դիրքորոշման, համաձայնություն ու ժողովրդավարական ուղիներ որոնելու համար»,- նշել է նա։

Ընտրողների ձայների հաշվարկը սկսվել է Թունիսում ընտրատեղամասերի փակումից հետո՝ տեղական ժամանակով 18։00-ին։

2011-ին Թունիսը արաբական երկրներից առաջինն էր, որտեղ անցկացվել են բողոքի զանգվածային ցույցեր, դրանք արդյունքում հանգեցրել են նախագահ Զին ալ-Աբեդին Բեն Ալիի պաշտոնանկությանը, որը ղեկավարում էր երկիրը 1987-ից սկսած։ Դրանից հետո Թունիսում 2014-ին կայացել էին նախագահական ու խորհրդարանական ընտրություններ։

Տեղական ընտրություններին, որոնք  վերջին անգամ երկրում անցկացվել էին  2010-ին, մասնակցում են թե՛ կուսակցությունների ներկայացուցիչներ, թե՛ անկախ թեկնածուներ։ Ենթադրվում է, որ ընտրված տեղական խորհուրդները կստանան զգալի լիազորություններ իրենց շրջաններում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ