News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սալվադորում տեղի ունեցած երկրաշարժերի շարքը ավերել է 11 եւ վնասել մոտ 170 տուն, տուժել է մեկ մարդ: Այս մասին Twitter-ում հայտնել է երկրի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

3,2-ից մինչեւ 5,6 մագնիտուդով երկրաշարժերը տեղի են ունեցել անցած հանգստյան օրերին: Դրանց հետեւանքով ամենաշատը տուժել են Չիրիլագուա (Սան Միգել դեպարտամենտ), Ինտիպուկա (Լա Ունիոն դեպարտամենտ) եւ Էլ Կարմեն (Սանտա Անա դեպարտամենտ) համայնքները, որտեղ իշխանությունները 30 օր ժամկետով հայտարարել են վտանգավորության դեղին եւ նարնջագույն մակարդակ:

Երկրաշարժերի հետեւանքով մեկ երեխա է տուժել, ում հոսպիտալացրել են՝ գլխի եւ թոքերի վնասվածքներով:

Սալվադորի շրջակա միջավայրի եւ բնական պաշարների նախարարությունը Twitter-ում ամփոփագիր է հրապարակել, որի համաձայն՝ կիրակի տեղական ժամանակով 19:00-ին երկրում գրանցվել են 348 ստորգետնյա ցնցումներ, որոնցից 47-ը տեղացիները զգացել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ