News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանի հարավ-արեւմուտքում Ղոհգիլույ եւ Բոյերահմեդ նահանգներում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով վնասվածքներ է ստացել 82 մարդ, հայտնում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով արտահերթ բժշկական օգնության ծառայությանը:

Երկրաշարժը տեղի է ունեցել երկուշաբթի տեղական ժամանակով 00.26-ին Յասուջ քաղաքի մերձակայքում: Երկրաշարժի օջախը գտնվում էր 5 կմ խորության վրա: Երկրաշարժի հետեւանքով Յասուջում կարճ ժամանակով խափանվել է էլեկտրամատակարարումը:

Ինչպես հայտարարել է տեղական արտահերթ բժշկական օգնության կենտրոնի ղեկավար Ջալալա Փոուրանֆարդան, 71 տեղացիների օգնություն է ցուցաբերվել տեղում, 11 մարդ հոսպիտալացվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ