News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Գյումրիում Շիրակի պետական համալսարանի մոտ այսօր՝ մայիսի 7-ին, շարունակվում է բողոքի ակցիան, որի մասնակիցները պահանջում են ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը: Ակցիայի մասնակիցները վանկարկում են՝ «Սահակ հեռացիր», «ամոթ, ամոթ»:

Համալսարանի դիմաց ընթացող ցույցին միացավ նաեւ օրեր առաջ ՇՊՀ-ից հեռացված պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը, ով նշեց, որ ինքը միանում է հրաժարականի պահանջին, քանի որ վերջինս ծնկի է բերել բուբը, որը բոլորի աչքի առջեւ փլուզվում է. «Եթե ոչ այսօր, ապա վաղը Սահակ Մինասյանը հեռանալու է բուհից»,- ասաց նա՝ հավելելով, որ ամեն օրը թանկ է իրենց համար:

Համալսարանի հեռացված դասախողներից Գագիկ Համբարյանն իր ելույթում նշեց, որ 7 ամիս շարունակ հրապարակել է Սահակ Մինասյանի բոլոր չարաշահումները՝ սկսած համալսարանի գրադարանային ֆոնդը ոչնչացնելուց, մինչև մի շարք կոռուպցիոն երևույթներ. «Սահակ Մինասյանն աշխատանք է տրամադրում իր կողմնակիցներին՝ նշանակելով աստղաբաշխական չափերի հասնող աշխատավարձեր»: Նրա խոսքով, շուրջ 20 հազար ուսանող ունեցող ԵՊՀ ռեկտորն ավելի քիչ աշխատավարձ է ստանում, քան 2 հազար ուսանող ունեցող ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանը. «785 հազար դրամ աշխատավարձ է ստանում Սահակ Մինասյանը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 5-ի առավոտից Շիրակի պետհամալսարանի դիմաց բողոքի ակցիա է տեղի ունենում, որի մասնակիցները պահանջում են ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը: Ցույցին մասնակցում են ռեկտորի հրամանով բուհից հեռացված դասախոսններ Գագիկ Համբարյանը, Հովհաննես Խորիկյանը, Վարդեւան Գրիգորյանի կողմնակիցներ, ուսանողներ:

Նշենք, որ մի քանի օր առաջ ռեկտորի հրամանով աշխատանքից ազատվել է նաեւ բուհի պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը, ով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ