News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 16
USD
476.68
EUR
537.65
RUB
7.61
ME-USD
0.18
Տեսնել լրահոսը

Հիմա Հայաստանի համար ամենակարեւորը ներդրումներ ներգրավելն է: Այս մասին մայիսի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանը:

Շնորհավորելով, որ գործընթացներն առանց ցնցումների ու արյունահեղության են ընթացել, նա հույս հայտնեց, որ այսուհետեւ եւս այդպես կլինի: «Առաջին փուլում կլինի անձանց փոփոխություն: Սակայն եթե չաշխատեն եւ համակարգը չփոխեն, դրանով ամեն ինչ կսահմանափակվի: Այսինքն՝ «մենք ենք տերը մեր երկրի» արտահայտությունը պետք է գործով իրականացվի»,- նշեց Պողոսյանը:

Մեկնաբանելով ռուսական լրատվամիջոցների որոշ հրապարակումները, որոնք Հայաստանում զայրալից արձագանք են առաջացրել, Թեւան Պողոսյանը նշեց, որ պատվիրված հոդվածները նորություն չեն: «Մեր թշնամիները չեն պատրաստվում ձեռքերը ծալած նստել, այլ փորձում են վնասել, այդ թվում՝ վճարված հարցազրույցների եւ վերլուծությունների միջոցով»,- պարզաբանեց Պողոսյանը:

«Հույս ունեմ, որ բարձր տրամադրությունը եւ բոլորին նոր Հայաստանի կառուցման գործին ներգրավելու ցանկությունն այնպիսի մթնոլորտ կստեղծեն, որ բոլորն ակտիվ աշխատեն: Անհրաժեշտ է դառնալ օրենքի եւ ազատության երկիր»,- հայտարարեց Պողոսյանը: Մեկնաբանելով բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որ կադրային ջարդ ու  վենդետա չի լինի, ինչպես նաեւ հանրության շրջանում տարածված հայտարարությունները բոլորին, ովքեր երկիրը թալանել են, պատժելու անհրաժեշտության մասին՝ Պողոսյանը նշեց, որ բոլոր գործընթացները պետք է օրենքի շրջանակում ընթանան:

Արտաքին քաղաքականության վերաբերյալ Պողոսյանը կարծիք հայտնեց, որ շրջադարձ չի լինի: Գոյություն ունեն երկկողմ եւ բազմակողմ համաձայնություններ, եւ անհրաժեշտ է հաշվի առնել այս կամ այն նախագծին միանալու բոլոր պլյուսներն ու մինուսները, իսկ արդեն հետո եզրահանգումներ կատարել: Հիմա Հայաստանի համար ամենակարեւորը ներդրումներ ներգրավելն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ