Մայիսի 8-12-ը հանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15/20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն 8-9-ի ցերեկը 4-5 աստիճանով կնվազի, այնուհետեւ էապես չի փոխվի:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում մայիսի 8-12-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քմու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +13+15, ցերեկը՝ +25+27 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +5+9, ցերեկը` +10+15,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +5+9, ցերեկը` +10+15,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +11+13, ցերեկը` +18+20,

Գեղարքունիքում՝ գիշերը` +5+9, ցերեկը` +10+15,

Լոռիում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +15+20,

Տավուշում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +18+23,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +5+9, ցերեկը` +10+15,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +10+13, ցերեկը` +21+23,

Արարատում՝ գիշերը`+12+15, ցերեկը` +23+25,

Արմավիրում՝ գիշերը` +12+15, ցերեկը` +23+25,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +5+9, ցերեկը` +10+15,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +12+15, ցերեկը` +23+25,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +11+16, ցերեկը` +24+27,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +17+21,

Արցախում՝ գիշերը` +11+14, ցերեկը՝ +20+25: