News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, կանխատեսելի էր։ Ոչ թե անձանց առումով, այլ իրադարձությունների։ Այս մասին մայիսի 7-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է քաղաքագետ Թաթուլ Մանասերյանը։

Բացատրելով, թե ինչու վարչապետի ընտրությունները չկայացան մայիսի 1-ին, եւ կայանալու են մայիսի 8-ին, Մանասերյանը շեշտել է, որ 8 թիվը հայերի համար օրինաչափություն է պարունակում, եւ բերել է մի քանի օրինակներ։ Միաժամանակ, ազգային զարթոնքը  նա բաժանել է երկու մասի, ընդ որում առաջինը՝ ժողովրդի ու  ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հաղթանակը, վաղը փաստացի կհաստատվի։ Պակաս դժվար ժամանակաշրջան չի սկսվում մայիսի 9-ից։ «Հասարակությունը պետք է հավասարակշտության գա։ Անհրաժեշտ է ամրապնդել պատասխանատվության ինստիտուտը»,–նկատել է քաղաքագետը՝ հավելելով, որ Փաշինյանին ու իր թիմին պետք է ուշադրություն դարձնել երիտասարդության վրա, ինչպես նախկինում, նրանց տալ ինքնարտահայտման հնարավորություն. «Երիտասարդությանը առաջնահերթություն տալ, բայց միաժամանակ, չմոռանալ նրանց, ովքեր շատ բան են արել հայրենիքի համար։ Այդպիսիք շատ են Հայաստանում եւ դրա սամաններից դուրս»,–հիշեցրել է Մանասերյանը։ Քաղաքագետը նաեւ կարծիք է հայտնել, որ նոր խորհրդարանի կարիք կա, բայց ցնցումներից պետք է խուսափել։

Անցած տարվա տնտեսական աճի մասին հարցին քաղաքագետը նկատել է, որ թվերը ուռճացված են եւ նույնիսկ կեղծված։ Նա հերքել է 1 մլրդ ներդրումների մասին տվյալները։ «Նախկին կառավարությունը խայտառակություն էր։ Ոչ մի հաջողված ոլորտ»,–նկատել է նա։

Գազի գնաճը Մանասերյանը քիչ հավանական է համարել, քանի որ գները ոչ միայն տնտեսական, այլ նաեւ քաղաքական են, իսկ Փաշինյանը հայտարարել է արտաքին քաղաքական կուրսի պահպանման մասին. «Նաեւ կարեւոր է, թե ինչ մեխանիզմ կներդրվի ստվերային տնտեսության կրճատման»,–նկատել է նա՝ հավելելով, որ անձամբ պատրաստ է օգնել այդ հարցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ