Հունվարի 18-ին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի հետ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀԱԿ-ից, հանդիպմանը քննարկվել են քաղբանտարկյալների ազատ արձակման, Մարտի 1-ի սպանությունների բացահայտման, մարտիմեկյան իրադարձություններին բանակի ներգրավվման, մամուլի եւ հավաքների ազատության խնդիրները:
Հանդիպմանը մասնակցել են Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանն ու Վլադիմիր Կարապետյանը: