News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահի երդմնակալությունից հետո երկրի կառավարությունը հրաժարական է ներկայացրել: Համապատասխան հրամանը ստորագրել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Սահմանադրության համաձայն՝ սա տեղի է ունենում պետության ղեկավարի պաշտոնում վերստին վերընտրված թեկնածուի երդմնակալությունից՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց  հետո: Այն երկուշաբթի տեղի է ունեցել Կրեմլում:

Մարտին Վլադիմիր Պուտինը ընտրություններում հաղթել էր՝ ստանալով ձայների 76,69 տոկոսը: Նրա օգտին էր քվեարկել ավելի քան 56,4 միլիոն մարդ:

Մի քանի ժամ հետո ՌԴ նախագահը Կրեմլում հանդիպել է կառավարության անդամների հետ եւ նրանց շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ